Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ն ԿՈՒՆԵՆԱ «ԱՆՍԱՀՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել այն օրենքի գործողության ժամանակավոր դադարեցմանը, որը պահանջում է համաձայնեցնել պետական փոխառությունների նկատմամբ սահմանափակում կիրառելու հարցը: Այսպիսով, պետական պարտքի վերին սահմանի շուրջ ընթացող բանակցությունները «կսառեցվեն» մինչև ընթացիկ տարվա մայիսի 19-ը:

Հատկանշական է, որ պետական պարտքի վերին սահմանի «ժամանակավոր վերացումը» թույլ կտա ԱՄՆ-ին խուսափել դեֆոլտից: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ պետական պարտքը կհատի 16,4 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմաանգիծը:

Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները կան արդեն երկար ժամանակ:

Share