Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆ-ՎԱՆԱՁՈՐ-ԵՐԵՎԱՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից՝  որոշման համար հիմք է ընդունվել ինչպես այս հարցի կապակցությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունն, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների բողոքները:

Հիշեցնենք, որ  2012 թվականի հունիսին Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձը բարձրացվել էր և սահմանվել 1400 դրամ:

Share