Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ USAID-ՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) շուրջ հասունանում է կոռուպցիոն սկանդալ: Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ USAID-ի իրավական խորհրդատու Լայզա Գոմերը կասկածվում է հակաօրինական քայլերի մեջ. նա «աջակցել է» գերատեսչության նախկին ֆինանսական տնօրեն Դևիդ Օստերմեյերին արտամրցութային կարգով «ձեռք բերել» USAID-ի 123-155 հազար դոլար արժեքով շահավետ պայմանագիր:

ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հետաքննությունն է սկսել:  

Գոմերին հեռացրել են աշխատանքից: Նա գործակալությունը կլքի փետրվարի 9-ին:

Նրա միջնորդությամբ կնքված պայմանագիրը չեղյալ է հայտարարվել:

Share