Բաժին. Տնտեսական

ԶԻՄԲԱԲՎԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ Է

Զիմբաբվեն, որտեղ վերջերս գրանցված գնաճն աննախադեպ մեծ մասշտաբների էր, հայտնվել է տնտեսական փլուզման եզրին: Երկրի ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ հարավաֆրիկյան այս պետության գանձարանում մնացել է ընդամենը 217 ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ պետության հաշվեկշռում նման «չնչին» գումար է մնացել այն բանից հետո, երբ վճարվել են բոլոր բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի պետական ֆինանսները գտնվում են «կաթվածահար վիճակում»:

Հիշեցնենք, որ Զիմբաբվեն, որն անկախություն է ձեռքբերել 1980 թվականին, արդեն երկար ժամանակ է պայքարում է լուրջ տնտեսական խնդիրների դեմ: Երկրում գործազրկությունը ռեկորդային բարձր է, բնակչության արտահոսքն՝ անկառավարելի, գյուղատնտեսության ոլորտն՝ անկումային:

Share