Բաժին. Տնտեսական

LG-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ հարավկորեական LG Electronics ընկերությունը, ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կազմել է 83 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժանանակ, «թույլ» պահանջարկով պայմանավորված ընկերության վաճառքի տարեկան ծավալը կրճատվել է 6%-ով և կազմել մոտ 46 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 թվականի համար LG-ն կանխատեսում է զարգացած շուկաներում պահանջարկի անկում և որոշակի ակտիվություն՝ զարգացող շուկաներում:

LG Electronics ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին: Ընկերությունն  ունի շուրջ 115 մասնաճյուղ` ամբողջ աշխարհում:

Share