Բաժին. Տնտեսական

ԱՎՍՏՐԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Գյումրու «Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ 

Վիեննայում գործող կազմակերպության նախագահ Քրիստոֆեր Լեխները նախարարին ներկայացրել է 20-ամյա համագործակցության արդյունքները և նշել, որ իրենց պատվիրակությունը տպավորված է վերջին տարիների զարգացումներով։ 

Երկու երկրի առողջապահության նախարարների միջև ստորարգված հուշագրի շրջանակներում ավստրիական կողմը հիվանդանոցի նորաստեղծ ծննդատունն ապահովել է շուրջ 380 հազար եվրո արժողության ժամանակակից սարքավորումներով և բժշկական պարագաներով։ Նվիրաբերվել է նաև 10 համակարգիչ` ներհիվանդանոցային կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծմանն աջակցելու նպատակով։  

Քրիստոֆեր Լեխները նշել է, որ առաջիկայում կրկին մասնագետների վերապատրասմանը և հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառումներ կիրականացեն, կշարունակեն օժանդակել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և վիրաբուժական գործիքներով։ 

Դերենիկ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և ներդրումների համար:

Share