Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՐԳԵԼԵՑ UPS-Ի ԵՎ TNT EXPRESS-Ի ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ

Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է, որ արգելափակում է փոստային առաքման ոլորտում առաջատար ամերիկյան United Parcel Service (UPS) ընկերության և եվրոպական TNT Express փոստային օպերատորի միաձուլման գործարքը:

Ընկերությունների միջև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ գործարքի չկայացման համար UPS-ը TNT Express  ընկերությանը կվճարի 200 մլն եվրոյի տույժ: 

Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին կեսին ընկերությունների միջև կնքվել էր համաձայնագիր, ըստ որի՝ համապատասխան թույլտվության առկայության դեպքում UPS-ն TNT ընկերությունը պետք է ձեռք բերեր շուրջ 5 մլրդ եվրո:

Share