Բաժին. Տնտեսական

FORBES. Ո՞Վ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԻԱՊԵՏԸ

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 15 միապետերի վարկանիշը: Այն գլխավորում է Մեծ Բրիտանիայի 85-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 94,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի 87-ամյա թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդն է՝ 63,2 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ, երրորդ տեղում՝  Աբու Դաբիի էմիրության շեյխ, 64-ամյա Խալիֆա իբն Զայդ ալ-Նահայան, ում կարողությունը Forbes-ը գնահատել է 47,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Աշխարհի ամենահարուստ միապետերի վարկանիշի առաջին 5-յակում են հայտնվել նաև Թաիլանդի 84-ամյա թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը (44,24 մլրդ ԱՄՆ դոլար) և Դուբայի 62-ամյա էմիր Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը (39,5 մլրդ ԱՄՆ դոլար):

Վարկանիշի մյուս հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահը (37,92 մլրդ ԱՄՆ դոլար), Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը (15,8 մլրդ ԱՄՆ դոլար), Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը (14,22 մլրդ ԱՄՆ դոլար), Քաթարի էմիր Համդ բին Խալիֆա ալ-Թանին (11,06 մլրդ ԱՄՆ դոլար), Օմանի սուլթան Կաբուս բին Սայիդ Ալբուդայիդը (9,48 մլրդ ԱՄՆ դոլար),  Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆան (5,53 մլրդ ԱՄՆ դոլար), Լիխտենշտեյնի իշխան Հանս Ադամ 2-րդը (6,32 մլրդ ԱՄՆ դոլար), Լյուքսեմբուրգի դուքս Անրին (4,74 մլրդ ԱՄՆ դոլար), Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը (3,95 մլրդ ԱՄՆ դոլար) և իսմայիլիական-նիզարիականների իմամ Աղա Հան 4-րդը (3,16 մլրդ ԱՄՆ դոլար):

Share