Բաժին. Տնտեսական

ERICSSON-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Շվեդական Ericsson AB ընկերությունը, որը հեռահաղորդակցական սարքավորումների արտադրության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, ամփոփել է 2012 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերությունը կրել է 6,26 մլրդ շվեդական կրոնի (մոտ 986 մլն ԱՄՆ դոլար) զուտ վնասը: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է 5%-ով և կազմել 66,94 մլրդ կրոն:

Ըստ ներկայացված տվյալների՝ ամբողջ 2012 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է մոտ երկու անգամ և կազմել 5,9 մլրդ կրոն:

Share