Տնտեսական

Չինաստանը մտադիր է միջոցներ ձեռնարկել, եթե ԵՄ-ն մաքսատուրքեր մտցնի էլեկտրական մեքենաների համար

Չինաստանի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, եթե Եվրամիությունը մաքսատուրքեր սահմանի չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար: Այս մասին հայտարարել է ՉԺՀ առևտրի նախարարությունը:

«Չինաստանն ուշադիր հետևելու է եվրոպական կողմի հետագա գործողություններին և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք ազգային ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը»,- ասվում է առևտրի դեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Պեկինը պնդում է, որ Բրյուսելը «ուղղի սխալները» և «արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ համաձայն կարևոր կոնսենսուսի, որը վերջերս ձեռք է բերվել Չինաստանի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ»: Ըստ Առևտրի նախարարության՝ Եվրահանձնաժողովը «մի ձեռքում պահում է կանաչ զարգացման դրոշը, իսկ մյուս կողմից՝ պրոտեկցիոնիստական ​​մահակը՝ քաղաքականացնելով առևտրատնտեսական խնդիրները և դրանք որպես զենք օգտագործելով»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ այս դիրքորոշումը խաթարում է չին-եվրոպական համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է հայտարարել չինական էլեկտրամոբիլների ներմուծման համար մինչև 25% լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին:

Share