Բաժին. Տնտեսական

ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Հայաստանում սիգարետների արտադրությունը գրեթե կրկնապատկվել է: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականին մեր երկրում արտադրվել է 6155.0 մլն հատ սիգարետ: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 83,2%-ով:

Նշենք, որ 2011 թվականին Հայաստանում արտադրվել էր 3360.5 մլն հատ սիգարետ:

Share