Տնտեսական

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում

Այսօր Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի: Դրանք ուղղված են լինելու Ռուսաստանի Դաշնություն երկակի նշանակության ապրանքների արտահանումը ճնշելուն: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը:

«Այսօր մենք կհայտարարենք զգալի պատժամիջոցներ անհատների և ընկերությունների նկատմամբ, բայց կարևոր է, որ դրանք չեն սահմանափակվում միայն Մեծ Բրիտանիայում կամ Եվրոպայում գործող ընկերություններով»,- ասաց է թագավորության գլխավոր դիվանագետը:

Պաշտոնյան ընդգծել է, որ Չինաստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Իսրայելի ընկերությունները կենթարկվեն Լոնդոնի պատժամիջոցներին:

«Ես ցանկանում եմ ապահովել, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը օգտագործեն պատժամիջոցների բոլոր հնարավորությունները և առավելագույն ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա»:

Քեմերոնը հիշեցրել է վերջերս օրենքի ընդունումը, որը պատժամիջոցներ է սահմանում կոնկրետ նավերի նկատմամբ և կոչ է արել «որսալ տանկերների ստվերային նավատորմը՝ ապօրինի կերպով ռուսական նավթն աշխարհով մեկ տեղափոխող»:

Share