Բաժին. Տնտեսական

Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ

The Banker-ը և BrandFinance-ը կազմել են 2013 թվականի աշխարհի ամենաթանկ ֆինանսական ապրանքային նշանների վարկանիշը: Այն գլխավորում է ամերիկյան Wells Fargo բրենդը, որը գնահատվել է 26 մլրդ ԱՄՆ դոլար:

Թանկ ֆինանսական ապրանքային նշանների  վարկանիշի երկրորդ հորիզոնականում բրիտանական Chace բրենդն է (23 մլրդ ԱՄՆ դոլար): Եռյակը եզրափակում է HSBC-ն (22 մլրդ ԱՄՆ դոլար):

Առաջին տասնյակում ներառվել են նաև Bank of America. Citi, Santander, ICBC, China Construction Bank, American Express, BNP Paribas ապրանքային նշանները:

Աշխարհի ամենաթանկ ֆինանսական ապրանքային նշանների թոփ-500-յակում ընդգրկվել է նաև 8 ռուսական բանկային բրենդ:

Share