Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ՑԱՆԿԱԼԻ» ՕՐԵՆՔԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է պետական պարտքի առավելագույն թույլատրելի սահմանի ժամանակավոր վերացման մասին օրենքը, որը թույլ կտա երկրի կառավարությանը մինչև ընթացիկ տարվա մայիսի 19-ը նոր պարտքեր կուտակել և գերազանցել պետական պարտքի վերին սահմանն`առանց Կոնգրեսից համապատասխան համաձայնության: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ պետական պարտքի առավելագույն թույլատրելի մակարդակը սահմանված է 16,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ մինչև ընթացիկ տարվա մայիս ամիսն այս ցուցանիշը կգերազանցվի 450 մլրդ ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ մինչ այս պետական փոխառությունների վերին սահմանի ժամանակավոր վերացման օրինագծին կողմ էին քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները:

Այս օրենքով ԱՄՆ-ն, փաստորեն, խուսափեց տեխնիկական դեֆոլտից:

Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում էին արդեն երկար ժամանակ:

Share