Բաժին. Տնտեսական

ԲԱՀՐԵՅՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ընդունել է Բահրեյնի Թագավորության խորհրդարանի Բահրեյն-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը։ Կարևորելով երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ Մարտին Սարգսյանը նշել է, որ այսօր թեև ցածր է առևտրաշրջանառության մակարդակը, բայց մեծ ներուժ և տեսանելի հնարավորություններ կան այն մեծացնելու։

Բահրեյնի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հասան Իյադ Բուխամասը վստահեցրել է, որ այս այցը կարող է տնտեսական կապերի ակտիվացման տեսակետից ելակետային նշանակություն ունենալ։

Կողմերը համաձայնության են եկել, որ որպես նախնական քայլ հարկավոր է ակտիվացնել փոխադարձ տեղեկատվության փոխանակումը, ձևավորել փոխվստահության ջերմ մթնոլորտ և կազմակերպել բիզնես ֆորումներ ու ցուցահանդեսներ, ինչը առաջնային նախապայման է բիզնեսի զարգացման համար։

Share