Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿ

2012 թվականին, վերջին ճգնաժամային հինգ տարիների ընթացքում առաջին անգամ, Հունաստանը գրանցել է բյուջեի առաջնային ավելցուկ: Այսինքն, երկրի բյուջեի եկամուտները գերազանցել են ծախսերն` առանց պետական պարտքի սպասարկման ծախսերի հաշվարկման:

Հունաստանի Ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բյուջեի նախնական ավելցուկը  կազմել է 434 մլն եվրո: Հիշեցնենք, որ 2011 թվականին բյուջեի պակասուրդը կազմել էր 3,5 մլրդ եվրո:

Share