Բաժին. Տնտեսական

TOYOTA-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 4 ԱՆԳԱՄ

Ճապոնական առաջատար ավտոարտադրող Toyota Motor ընկերությունն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, ընկերության զուտ շահույթը տարեկան կտվածքով աճել է մոտ չորս անգամ և կազմել 6,99 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի տարեկան ծավալն աճել է 26%-ով և կազմել 175 մլրդ ԱՄՆ դոլար:

Share