Բաժին. Տնտեսական

ԶԵԼԻԿ. «ՃԳՆԱԺԱՄԸ ԴԵՌ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ»

Համաշխարհային բանկի նախկին  նախագահ Ռոբերտ Զելիկը վստահ է, որ Եվրամիությանն ու ԱՄՆ-ին դեռևս չի հաջողվել ամբողջությամբ հաղթահարել ճգնաժամը: Գերմանական լրատվամիջոցներից մեկի տված իր հարցազրույցում նա նշել է, որ ընթացիկ տարին ևս Եվրամիության անդամ երկրների և ԱՄՆ-ի համար կլինի բավականին բարդ տարի:

Միևնույն ժամանակ, Զելիկը դրական է գնահատել Եվրոգոտում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ  դրանք տանում են տարածաշրջանում տնտեսական կայունության հաստատմանը:

Share