Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՈՂ ԵՎՍ 20 ՀԱԶԱՐ ՍԱՐՔ

ՀՀ կառավարությունը 2013 թվականի պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և կենսաթոշակային բարեփոխման շրջանակում էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ (20 հազար հատ) ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հատկացրել ավելի քան 90 մլն դրամ։

Կառավարության հայտարարության համաձայն` ավելի վաղ ձեռքբերված 20 հազար սարքից 10 հազարն արդեն իրացվել է, սակայն պահանջարկը դեռևս մեծ է։

Share