Բաժին. Տնտեսական

SONY-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Ճապոնական Sony ընկերությունն ամփոփել է 2012-13 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, Sony-ն կրել է 542,4 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 4 անգամ: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի տարեկան ծավալներն աճել են 3,6%-ով և կազմել 54 մլրդ ԱՄՆ դոլար:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն ունի ավելի քան 150 հազար աշխատակից:

Share