Բաժին. Տնտեսական

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔ

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ  «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում շուկայականից ցածր տոկոսադրույքներով բնակարաններ է ձեռք բերել  1011 երիտասարդ ընտանիք: Այս մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Նշենք, որ լրամշակվելուց հետո լույս է տեսել «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի նոր ուղեցույցը,որը մատչելի ձևով ներկայացնում է ծրագրի շրջանակներում վարկ ստանալու, անշարժ գույք ընտրելու, շուկան ուղումնասիրելու գործընթացները:

Ուղեցույցն իր մեջ ներառել է նաև ՀՀ կառավարության 2010 թվականի որոշմամբ կատարված փոփոխությունները, որոնցով կբարելավվեն ծրագրի իրականացման պայմանները ՀՀ մարզերում: Մասնավորապես, պետության կողմից լրացուցիչ 2 տոկոս տոկոսադրույքի վերաֆինանսավորման արդյունքում ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը մարզերի համար կկազմի 6,5-7 տոկոս:

Share