Բաժին. Տնտեսական

ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԳՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ

2012 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն՝2012 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180):

Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում և գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ:

Հետագա դիտարկումների արդյունքներով՝ 2013 թվականի տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական  նվազում է նկատվում:

Նախարարության պարզաբանմամբ՝ դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների  և արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի, սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երևույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում և արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ։

Share