Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է 15%-ՈՎ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, մեր հանրապետություն բջջային հեռախոսների ներմուծումն աճել է շուրջ 15%-ով։ 

Ըստ ներկայացված տվյալների` հաշվետու տարում Հայաստան է ներմուծվել 1 մլն  47 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի  ու տվյալի ընդունման (հաղորդման)  նմանատիպ այլ սարք: Վերջիններիս ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 69,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2011 թվականին Հայաստան ներմուծվել էր 912 հազար հատ բջջային հեռախոս և համանման սարք, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 79,1 մլն ԱՄՆ դոլար:

Share