Բաժին. Տնտեսական

ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 10%-ՈՎ

2012 թվականին Հայաստան է ներմուծվել 51,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 82,4 հազար տոննա շաքար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ նախորդ տարվա համեմատ շաքարի ներմուծման ծավալը կրճատվել է շուրջ 10%-ով: Միևնույն ժամանակ, ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքը նվազել է 4,5%-ով: 

Հայաստան շաքար հիմնականում ներմուծվել է Բրազիլիայից:

Նշենք, որ 2011 թվականին մեր երկիր էր ներմուծվել 53,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 91,6 հազար տոննա շաքար:

Share