Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՇՈՒՐՋ 40 ՄԼՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ Չինաստանում հաշվառվել է ավելի քան 40,6 մլն գործող մասնավոր ընկերություն, որոնց 90%-ը գործունեություն է ծավալում ծառայությունների ոլորտում, 8%-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտում, իսկ մնացյալ 2%-ը՝ հանքարդյունաբերության ոլորտում:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս ընկերություններն, ընդհանուր առմամբ, ապահովում են 80 մլն աշխատատեղ, և դրանց ընդհանուր կապիտալը գերազանցում է 321 մլրդ ԱՄՆ դոլարը:

Նշենք, որ այսօր Չինաստանի տնտեսության շարժիչ ուժը մասնավոր ընկերություններն են, որոնք արագ տեմպերով զարգանում են և ապահովում են ինչպես նոր աշխատատեղեր, այնպես էլ երկրի բյուջեի հարկային եկամուտների աճ:

1978 թվականին Չինաստանում հաշվառվել է ընդամենը 140 հազար մասնավոր ընկերություն: 1999 թվականին այս ընկերությունների թիվը հասել է 31,6 մլն-ի:

Share