Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԻՆ

Հունաստանի վարկատուները՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը և Եվրահանձնաժողովը, մտադիր են ծանոթանալ և գնահատել, թե ինչպես է Հունաստանը իրականացնում անհրաժեշտ բարեփոխումները, և հիմք ընդունելով այդ գնահատականը՝ որոշել վարկային նոր տրանշի տրամադրման հարցը: Սպասվում է, որ Հունաստանի ծրագրերին «գնահատական կտրվի» մինչև ընթացիկ տարվա փետրվարի 21-ը:

Նախնական տվյալներով՝ նոր տրանշի գումարը կկազմի 2,8 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ Հունաստանի վարկատուները հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: 

Սպասվում է, որ 2013 թվականին Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 4.5%-ով:

Share