Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ է 20%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Կոնգրեսում և ներկայացնելով իր ամենամյա ուղերձը՝ երկրում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, առաջարկել է ավելի քան 20%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

Միևնույն ժամանակ, երկրի տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ նախագահն առաջարկել է ճանապարհաշինարարության ոլորտում կատարել շուրջ 50 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում և ևս 15 մլրդ ԱՄՆ դոլար հատկացնել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նշվել է, որ այս ծրագրերի իրականացման համար միջոցներ կհավաքագրվեն պետական այլ ծախսերի տնտեսման և հարկային բարիփոխումների հաշվին:

Share