Բաժին. Տնտեսական

ԿԱՊԱՀՈՎՎԻ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔԸ

Այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նիստի շրջանակներում կառավարությունն ընդունել է որոշում և թույլատրել «Սմարտ-տեխ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքի` էլեկտրոնային ստորագրության գեներացման, կոդավորման և կարդացման սարքի նկատմամբ կիրառած «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2016թ. հունվարի 20-ը։  

Կառավարության պարզաբանմամբ՝ այս որոշման շնորհիվ կապահովվի ոստիկանության կողմից կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման բնականոն գործունեությունը։

Share