Բաժին. Տնտեսական

APPLE-Ն ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

2012 թվականի արդյունքներով, իր գործունեության պատմության մեջ առաջին անգամ, Apple ընկերությունը Ճապոնիայի բջջային հեռախոսների շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք: Ամերիկյան ընկերության մասնաբաժինը հասել է 15%-ի, մինչդեռ բջջային հեռախոս արտադրող ճապոնական Sharp և Fujitsu ընկերություններից յուրաքանչյուրի մասնաբաժինը շուկայում կազմել է 14%: Այս մասին վկայում են Counterpoint Research-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքները:  

Վերլուծաբանները նշում են, որ ճապոնական շուկայում Apple ընկերության հաջողությունները պայմանավորված են 2012 թվականի աշնանը iPhone 5 մոդելի սմարթֆոնի թողարկմամբ:

Նշենք, որ 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամբողջ աշխարհում iPhone-ի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 30%-ով և կազմել 47,8 մլն միավոր:

Share