Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԴՆԵԼ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿԸ

Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Եվրամիության 11 երկրում ներդնել ֆինանսական գործառնությունների համար նոր հարկատեսակը և հարկել Եվրամիության տարածքում իրականացվող բոլոր այն գործարքները, որոնք կապված են ֆինանսական գործիքների հետ: Նոր հարկատեսակի մասով սահմանվել է 0.1% դրույքաչափ՝ արժեթղթերի և պարտատոմսերի հետ կապված գործարքների համար,  0.01%` դերիվատիվների հետ կապված գործարքների համար: Եթե նոր հարկատեսակը հաստատվի նաև Եվրամիության խորհրդի կողմից, ապա այն ուժի մեջ կմտնի արդեն 2014 թվականի սկզբին:  

Սպասվում է, որ եվրոպական 11 երկրում նոր հարկատեսակի ներդրման արդյունքում պետական գանձարանի  տարեկան լրացուցիչ մուտքները կավենանան 30-35 մլրդ եվրոյով:

Ըստ վերլուծաբանների` նոր հարկատեսակի ընդունման արդյունքում հարկման ենթակա կլինեն ֆինանսական կառույցների միջև իրականացվող գործառնությունների շուրջ 85%-ը:

Ներկայում ֆինանսական գործառնությունների նկատմամբ նոր հարկատեսակի ներդրմանը կողմ են արտահայտվել Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Հունաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Իտալիան, Իսպանիան, Սլովակիան, Էստոնիան:  Հատկանշական է, որ այս երկրներն առանձին-առանձին կարող են փոփոխել նոր հարկատեսակի դրույքաչափերը:

Share