Բաժին. Տնտեսական

CARLSBERG-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Գարեջրի արտադրության ոլորտում հայտնի Carlsberg A/S ընկերությունների խումբն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝  հաշվետու տարում, 2011 թվականի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 9%-ով և կազմել մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 5,7%-ով և կազմել շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար:

Carlsberg A/S ընկերությունը հիմնադրվել է 1947 թվականին, Դանիայում: Ընկերությունն ունի ավելի քան 500 ապրանքային նշան:

Share