Բաժին. Տնտեսական

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԵՎ ԿԼԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

2013 թվականին հանքարդյունաբերության ոլորտում կգրանցվի մուաձուլման և կլանման գործարքների թվի և ծավալի աճ, որին առավելապես կնպաստեն ոլորտի նկատմամբ ներդրողների հետաքրքրվածության աճն ու ոլորտում գործող ընկերությունների կողմից ակտիվների վաճառքի ավելացումը: Նման դիտարկում է ներկայացրել Ernst & Young-ը:

Ըստ հրապարակված տվյալների՝ 2012 թվականին ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների միջև կնքվել է միաձուլման և կլանման 941 գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 104 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ գործարքների թիվը կրճատվել է 7%-ով, իսկ գործարքների ծավալը՝  36%-ով:

Share