Բաժին. Տնտեսական

CITIGROUP-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՐՏԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ

Ամերիկյան խոշորագույն Citigroup Inc. բանկային խումբը մտադիր է Capital One ընկերությունից գնել Best Buy քարտային բիզնեսի ակտիվների փաթեթը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար: Նախնական տեղեկատվության համաձայն՝ գործարքը կփակվի 2013 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Citigroup-ի տարեկան զուտ շահույթը կրճատվել է 32%-ով և կազմել 7,54 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 10%-ով և կազմել 70,17 մլրդ ԱՄՆ դոլար:

Share