Բաժին. Տնտեսական

LUFTHANSA-Ն ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Գերմանական Deutsche Lufthansa AG ավիաընկերությունն ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կազմել է 990 մլն եվրո՝ 2011 թվականին գրանցված 13 մլն եվրո զուտ վնասի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթը կազմել է 30,1 մլրդ եվրո: 

Lufthansa Group-ն աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է: Այն իրականացնում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Ավիաընկերության ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 50 մլն մարդ:

Share