Բաժին. Տնտեսական

ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Սիրիայից Հայաստան եկած գործարարների հետ: Հանդիպման ժամանակ ներմուծման ու արտահանման ոլորտների վերաբերյալ տրվել են որոշակի պարզաբանումներ, ներկաայցվել են այն արտոնություններն ու նրբությունները, որոնք կան մաքսային օրենսդրության մեջ և որոնցից կարող են օգտվել սիրիահայ գործարարները:

Մասնակից սիրիահայերը, ովքեր ընդգրկված են հիմնականում արտահանմանը միտված արտադրության ոլորտներում, ընդգծել են, որ դեռևս ամբողջությամբ հասկանալի չէ, թե ինչպիսի արտոնություններ կամ ինչպիսի պայմաններ են գործում մաքսային մարմինների հետ առնչվելիս: Նրանցից ոմանք հորդորել են հարկային արտոնություններ սահմանել բոլոր այն գործարարաների համար, ովքեր ցանկանում են արտադրություն հիմնել Հայաստանում, քանի որ Հայաստանն, ըստ նրանց, պետք է դառնա գյուղատնտեսության և արտադրության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկիր: 

Պաշտոնյաները խոստացել են քննարկել յուրաքանչյուր կոնկրետ առաջարկ:  

Սիրիահայ գործարարները համաձայնել են առաջիկա հանդիպումներից մեկի ընթացքում ներկայացնել փոփոխությունների և զարգացման իրենց գաղափարները:

Share