Բաժին. Տնտեսական

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՉՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Միավորված ազգերի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ),  Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ, ՀՀ Տավուշի մարզում շարունակում է «Արդյունաբերական համակարգերի կառուցում» ծրագիրը,  որի նպատակը տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ ոլորտային  ուղղությունների զարգացումն ու տեղական ապրանքանիշերի խթանումն է:  

Ինչպես տեղեկացնում են ՓՄՁ ԶԱԿ-ից՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել Տավուշի մարզում չրագործության զարգացմանն ուղղված աջակցությունը՝ մոդելային չրանոցների ստեղծման և բազմարկման միջոցով:  

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, գնահատելով ՀՀ Տավուշի մարզի չրագործության ներուժը, համագործակցության է հրավիրում բոլոր այն գործարարներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներից որևէ մեկին.

– Փորձառու չրագործներ՝ արտադրական միջոցներով (չրանոց, այգի, սառնարան և այլն), որոնք ցանկանում են մեծացնել ծավալներն ու ստանալ բարձրորակ արտադրանք:

– Սկսնակ չրագործներ, որոնք ունեն արտադրական միջոցներ (այգի, սառնարան, արտադրական տարածք) և/կամ ֆինանսական միջոցներ, որպեսզի զբաղվեն չրագործությամբ:

– Սկսնակ չրագործներ, որոնք պատրաստ են ֆինանսական ներդրումներ կատարել չրագործական տնտեսություն հիմնելու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է.

– Տեխնիկական և տեխնոլոգիական աջակցություն` որակի ստանդարտների վերաբերյալ դասընթացների անցկացում, բիզնես դասընթաց, անհատական խորհրդատվության տրամադրում և ուղեկցում հիմնադրման փուլում:

– Ֆինանսական աջակցություն:

Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու և մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղ:

Share