Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականին արտաքին առևտրով Հայաստանից արտահանված առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկրից արտահանվել են շուրջ 389 կգ և 13,5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով ոսկերչական իրեր:

Նախորդ տարվա համեմատ արտահանված ոսկերչական իրերի բնաիրային ծավալն աճել է ավելի քան 19%-ով, իսկ մաքսային արժեքի ընդհանուր ծավալը՝ 10%-ով:

Share