Բաժին. Տնտեսական

WALMART-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Մանրածախ առևտրի ոլորտում առաջատար ամերիկյան Walmart Stores Inc. ընկերությունն ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, որն ավարտվել է 2013 թվականի հունվարի 31-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 8,3%-ով և կազմել 16,9 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, տարեկան հասույթն աճել է 5%-ով և կազմել 469,16 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Walmart մանրածախ առևտրային ցանցը հիմնադրվել է 1962 թվականին: Ներկայումս ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 2,1 մլն-ի:

Share