Բաժին. Տնտեսական

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎԵՐԲԵՐՅԱԼ ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Եվրահանձնաժողովը վերանայել և արդյունքում փոքր-ինչ կրճատել է ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Նոր կանխատեսման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 3,2%-ով: Նշենք, որ իր նախորդ կանխատեսումներում Եվրահանձնաժողովը 2013 թվականի համար կանխատեսել էր 3,3% տնտեսական աճ:

Միևնույն ժամանակ, 2014 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 3,9%:  

Նշենք նաև, որ Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ 2012 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն աճել է 3,1%-ով:

Share