Բաժին. Տնտեսական

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՀԱՆՁՆԻ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ»

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները կրկին կգնահատեն Պորտուգալիայի տնտեսության ընդհանուր վիճակը և կպարզեն ֆինանսական օգնության դիմաց երկրում իրականացված միջոցառումների արդյունքները:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝  Պորտուգալիայի տնտեսության միտումները գնահատելուց հետո վարկատուներն, ամենայն հավանականությամբ, կբավարարեն Պոտուգալիայի խնդրանքը և կերկարաձգեն բյուջեի պակասուրդի կրճատման համար սահմանված ժամկետը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը Պորտուգալիայի ֆինանսական խնդիրների լուծման համար հաստատել էին 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության փաթեթ:

Այժմ Պորտուգալիայում գործազրկության մակարդակը կազմում է մոտ 17%:  

Ընթացիկ տարվա համար կանխատեսվում է Պորտուգալիայի տնտեսության 1%  անկում:

2012 թվականին Պորտուգալիայի տնտեսության անկումը կազմել էր 3,2%:

Share