Բաժին. Տնտեսական

PEUGEOT-Ն ՄՏԱԴԻՐ Է ԵՎՐՈՊԱՅԻՑ «ՏԵՂԱՓՈԽՎԵԼ» ՉԻՆԱՍՏԱՆ

Եվրոպայի երկրորդ խոշորագույն ավտոարտադրողը՝ ֆրանսիական PSA Peugeot Citroen-ը, կանխատեսում է, որ մինչև 2015 թվականը Չինաստանն իր համար կդառնա ամենամեծ շուկան և իրացման ծավալներով առաջ կանցնի ֆրանսիական շուկայից: Ներկայում Peugeot-ն ընդլայնում է վաճառքի սրահները Չինաստանում և իր ներկայությունն ապահովում անգամ Չինաստանի ոչ այնքան խոշոր քաղաքներում: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Չինաստանում կգործի Peugeot-ի շուրջ 944 վաճառքի սրահ:

2013 թվականի համար Peugeot-ն ակնկալում է Չինաստանում վաճառքի ծավալների 22% աճ: Ֆրանսիական ավտոարտադրողը մտադիր է մեկ տարվա ընթացքում չինական շուկայում վաճառել մինչև 540 հազար ավտոմեքենա:

Ինչպես նկատում են վերլուծաբանները՝ Չինաստանում իր վաճառքի ծավալների ընդլայնման շնորհիվ Peugeot-ն նպատակ է հետապնդում նվազեցնել կախվածությունը եվրոպական շուկայից: Այսօր Peugeot-ի վաճառած հինգ ավտոմեքենաներից երեքը բաժին են ընկնում եվրոպական շուկային:

Share