Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՍԵԿՎԵՍՏՐ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական անդամներին կոչ է արել խուսափել պետական բյուջեի սեկվեստր իրականացնելուց (որոշակի ոլորտներում բյուջետային ծախսերի սահմանափակում):

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝  ԱՄՆ նախագահն իր խոսքում նշել է, որ միայն փոխադարձ փոխզիջման արդյունքում է հնարավոր խուսափել սեկվերստրից: Ըստ ԱՄՆ նախագահի՝ սեկվեստր իրականացնելու հավանականության փաստն անգամ կարող է շուկայում ձևավորվել անվստահության մթնոլորտ, ինչն իր անմիջական արձագանքը կթողնի երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակի վրա: Միևնույն ժամանակ, Բարաք Օբաման ընդգծել է, որ եթե, այնուամենայնիվ, սեկվեստր իրականացնելու պահը գա, ապա դրա ազդեցությունը տնտեսության վրա կլինի լուրջ և խորը:

Նշենք, որ եթե մինչև մարտի 1-ը ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ և հանրապետական անդամներին չհաջողվի գտնել պետական բյուջեի ծախսերի կրճատման այլընտրանքային տարբերակ, ապա ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնի 85 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով տնտեսման ծրագիրը:

Սեկվեստր իրականացնելու արդյունքում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է 2013-2022թթ. ընթացքում տնտեսել շուրջ 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share