Տնտեսական

Եգիպտոսը որևէ կերպ չի տուժել Microsoft-ի համակարգերի համաշխարհային խափանումից

Եգիպտոսի օդային բեռների և ուղևորների ավիափոխադրումների համակարգը չի տուժել Microsoft-ի համակարգերի համաշխարհային խափանումից: Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:

«Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին վերահսկում է գլոբալ կիբեռխափանումների հնարավոր ազդեցությունը Եգիպտոսի օդային երթևեկության և հարակից այլ ոլորտների վրա: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի համակարգը լիովին անվտանգ է և չի տուժել ներկա իրավիճակից»,- պարզաբանել է Եգիպտոսի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Ըստ կապի և ՏՏ նախարարության՝ Microsoft-ի կիբերանվտանգության համակարգում տեղի ունեցած տեխնիկական խափանումը որևէ կերպ չի ազդել Եգիպտոսի վրա:շ

«Երկրի բոլոր ​​օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները, պետական ​​ֆինանսական հաստատությունների բանկային ծառայությունները, հեռահաղորդակցության օպերատորները, պետական ​​ծառայությունների թվային հարթակը, ինչպես նաև Եգիպտոսում կապի համակարգերն ու ցանցերը գործում են բնականոն ռեժիմով», – գործակալությունը նշել է, որ «ի սկզբանե հետևում է իրավիճակին և կշարունակի հետևել խնդրին մինչև դրա վերջնական լուծումը»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share