Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԳՆԻ ԱՆԿՈՒՄ

2013 թվականին համաշխարհային շուկայում նավթի գինը կտատանվի 102 ԱՄՆ դոլար/բարել-ի սահմաններում: Նման կանխատեսում է ներկայացրել Համաշխարհային բանկը (ՀԲ): Նշենք, որ կանխատեսվող ցուցանիշը շուրջ 3%-ով զիջում է 2012 թվականին գրանցված միջին գինը (մոտ 105 ԱՄՆ դոլար/բարել):

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2011 թվականին նավթի պահանջարկի գրանցած թույլ աճից հետո 2012 թվականին աշխարհում նավթի պահանջարկն աճել է 1,1%-ով և հասել օրական 90 մլն բարելի: 2013 թվականի համար կանխատեսվում է նավթի պահանջարկի աճ (օրական 90.7 մլն բարել):

Հատկանշական է, որ նախորդ տարի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ բոլոր երկրներում, բացառությամբ Ճապոնիայի, գրանցվել է նավթի սպառման ծավալների անկում: Միևնույն ժամանակ, ՏՀԶԿ անդամ չհանդիսոցող երկրներում, որոնց շարքում են նաև արագ զարգացող տնտեսությամբ երկրները, նավթի պահանջարկը շարունակել է աճել: Սպասվում է, որ այս միտումը կպահպանվի նաև 2013 թվականին:

Share