Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները և Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավար մարմինները նախնական համաձայնության են եկել Եվրոպայի տարածքում նոր ֆինանսական կանոններ սահմանելու հարցի շուրջ:

Այս կանոններով նախատեսվում է, մասնավորապես, կրճատել բանկային բոնուսները և դրանք սահմանել տարեկան աշխատավարձի չափով: Միևնույն ժամանակ, սակայն, ենթադրվում է, որ ֆինանսական կառույցների բաժնետերերի համաձայնությամբ` բոնուսների չափը կարող է բարձրացվել և սահմանվել երկու տարվա աշխատավարձի մակարդակում:

Նշենք, որ ներկայում եվրոպական բանկերում բոնուսները տարեկան աշխաավարձը գերազանցում են մի քանի անգամ:

Այս նոր կանոնների ներդրմանն առայժմ դեմ է Մեծ Բրիտանիան:

Ֆինանսական նոր կանոնները ենթակա են վերջնական հաստատման Եվրամիության անդամ երկրների նախարարների կողմից:

Share