Բաժին. Տնտեսական

APPLE-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ՊԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ» ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ՆԵՐԴՆԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՒՄ

Ամերիկյան Apple ընկերության ղեկավարությանը պարտադրել են աշխատավարձերի մի մասը ներդնել ընկերության բաժնետոմսերում: Այս մասին են վկայում ընկերության հրապարակած փաստաթղթերը:

Ինչպես փաստում են վերլուծաբանները` այս քայլով նախատեսվում է մեծացնել ղեկավարության շահագրգռվածությունը Apple-ի նկատմամբ և նպաստել բաժնետոմսերի գների բարձրացմանը:

Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի աշխատավարձը սահմանվել է 1,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ տարեկան պարգևավճարը` 2,8 մլն ԱՄՆ դոլար:

Share