Բաժին. Տնտեսական

FREDDIE MAC-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է 11 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹ

Ամերիկյան հիփոթեքային խոշորագույն գործակալություններից մեկը` Freddie Mac-ն, ամփոփել է 2012 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, վերջին 6 տարվա կտրվածքով առաջին անգամ, ընկերությունն ապահովել է զուտ շահույթ, որը կազմել է 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու տարվա արդյունքներով գործակալության հաախառն եկամուտը կազմել է 16 մլրդ ԱՄՆ դոլար:

Freddie Mac-ը և իր գոծընկեր Fannie Mae-ը առանցքային դեր են խաղում ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման համակարգում: Վերջիններս ապահովում են ԱՄՆ հիփոեքային վարկավորման երկու երրորդը:

Share