Բաժին. Տնտեսական

ՇՎԵԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

2012 թվականին Շվեդիայից ռազմական նշանակության արտադրանքի արտահանումը կրճատվել է 30%-ով և կազմել 1,52 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ փորձագետների` անկումը պայմանավորված է Եվրամիության անդամ երկրներում տնտեսական անկայունությամբ և ռազմական ծախսերի կրճատմամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության` շվեդական արտադրության զինամթերքի խոշորագույն գնորդներ են Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Պակիստանը, Թաիլանդը:

Share