Բաժին. Տնտեսական

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բրյուսելում կայացել է «Բիզնեսի պաշտպանությանն ուղղված ակադեմիա» խորագրով միջոցառում: Այն կազմակերպվել է «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում:

Ակադեմիան նախատեսված է պալատների ցանցի համար՝ ուղղված բիզնեսի պաշտպանության ոլորտում իրենց գործունեության և կարողությունների զարգացմանը։

Նշված ակադեմիայում Հայաստանը ներկայացրել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։

Դասընթացները ներկայացվել են եվրոպացի փորձագետների կողմից՝ հիմնականում ուղղված բիզնեսի պաշտպանության ձևերին։

«Բիզնեսի պաշտպանությանն ուղղված ակադեմիա»-ն մշակվել է Եվրոպալատի կողմից՝ ավելի քան 10 տարի առաջ։

Նշենք, որ 2011թ.-ից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հայաստանում իրականացնում է «Արևելյան ներդրումներ» (East Invest) եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից Արևելյան Գործընկերության նախաձեռնության շրջանակներում և ղեկավարվում է Եվրոպալատի կողմից։  

Ծրագրի նպատակն է Արևելյան գործընկերության 6 երկրների ՓՄՁ–ների և գործարարությանն աջակցող կազմակերպությունների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) ներդրումային և առևտրային կապերի ընդլայնումը ԵՄ անդամ երկրների համապատասխան կազմակերպությունների հետ։

Share