Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 23.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ պետական բյուջեից սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանն ուղղվել է շուրջ 23.3 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ այս ծախսերի մասով ապահովվել է ներկայացված բոլոր պարտավորությունների կատարում: Արձանագրվել է եռամսյակային ծրագրի 31.4% կատարողական:

Ըստ ներկայացված տվյալների՝ նշված ծախսերից 16.7 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, 6.6 մլրդ դրամը` նպաստները:

Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 9.8%-ով կամ 2.1 մլրդ դրամով:

Share